Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը, թե Հադրութում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են

ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը, թե Հադրութում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են
17.12.2020 | 16:15

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների՝ հակամարտության կողմերից որևէ մեկի կողմից իբրև շրջափակման մեջ վերցվելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առաջադրանքներն ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ընթացքում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:


ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմի շտաբն անընդմեջ, ուղիղ ալիքներով փոխգործակցում է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, այդ թվում և հնարավոր միջադեպերը կանխելու համար: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ